«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ումբերտո Էկո. Ինչ վախճան է մեզ սպասում

Ումբերտո Էկո. Ինչ վախճան է մեզ սպասում
28.01.2013 | 15:15

Առաջին միտքը: Չենք խոսելու մայաների նզովքի մասին: Թերթերը, որ ավելի հաճախադեպ են մեջբերում Կասանդրայի գուշակությունները, ամեն օր մեզ առավել մռայլ ապագա են կանխատեսում. օվկիանոսների դուրս գալն ափերից, անհետանալը տարվա եղանակների և վաղվա դեֆոլտը: Իմ բարեկամների տասնամյա տղան, լսելով ծնողներին, որ պատմում էին իրեն աշխարհի ճակատագրի մասին, լաց եղավ և հարցրեց. «Հիմա ի՞նչ, լավ ոչինչ չի՞ լինելու իմ կյանքում հետո»:

Նրան հանգստացնելու համար ես կարող էի մեջբերել ապագայի բազում և բավականին մռայլ կանխատեսումներ, որ սովորական էին անցած դարերի համար: Ահա մի հատված Վինսենթ Բովեցու շարադրանքից (XIII դար). «ՀակաՔրիստոսի մահից հետո ահեղ դատաստանին կնախորդեն շատ իրադարձություներ, որ նշված են Ավետարաններում... Առաջին օրը ծովը կբարձրանա լեռներից վեր և պատի նման կշարժվի: Երկրորդ օրը այնպես կնահանջի, որ դժվար կլինի տեսնել: Երրորդ օրը ծովային հրեշները դուրս կգան մակերևույթ և նրանց մռնչոցը երկինք կհասնի: Հինգերորդ օրը խոտերն ու ծառերը կծածկվեն արյունոտ ցողով: Վեցերորդ օրը կքանդվեն շինությունները: Յոթերորդ օրը քարերն իրար կբախվեն: Ութերորդ օրն ամբողջ աշխարհում երկրաշարժ կլինի: Իններորդ օրը ամբողջ աշխարհում հողը կհարթվի: Տասներորդ օրը մարդիկ դուրս կգան քարանձավներից և խելագարի պես կթափառեն` կորցնելով խոսելու ընդունակությունը: Տասնմեկերորդ օրը հարություն կառնեն մեռյալները: Տասներկուերորդ օրը աստղերը կթափվեն: Տասներեքերորդ օրը կզոհվեն բոլոր վերապրածները, որպեսզի մեռյալներից հարություն առնեն: Տասնչորսերորդ օրը երկինքն ու հողը կվառվեն: Տասնհինգերորդ օրը կլինի նոր երկինք և նոր հող, և բոլորը հարություն կառնեն»: Ինչպես տեսնում եք` կլիմայական բոլոր փոփոխություններն ու ցունամիները, որոնցով մեզ վախեցնում են, արդեն եղել են:
Չարագուշակ կանխատեսումներով վեց դար շրջանցենք և մեջբերենք Օնորե դե Բալզակին, որ 1836 թվականին գրում էր. «Ժամանակակից արդյունաբերությունը, որ զբաղվում է զանգվածային արտադրությամբ, կործանում է հին վարպետների ստեղծագործությունները, նրանց երկերը կրում էին հեղինակի անհատականության կնիքը և եզակի ինքնատիպ էին: Այսօր մենք ունենք արտադրանք, այլ ոչ թե ստեղծագործություն»: Գեղարվեստական որևէ արժեքից զուրկ «արտադրանք» էին Լեոպարդիի «La ginestra»-ն, գրված նույն թվականին, Մաձոնիի «Նշանվածների» երկրորդ տարբերակը: Երկու տարի անց Ստենդալը կգրի «Պարմի մենաստանը», երեք տարի հետո Շոպենը կհեղինակի սի բեմոլ-մինոր Սոնատը, օպուս 35, 20 տարի անց Ֆլոբերը կհրատարակի «Մադամ Բովարին», ևս 30 տարի անց կհայտնվեն իմպրեսիոնիստները, 40 տարի հետո կգրվի «Կարամազով եղբայրները» վեպը: Անցյալում էլ ապագան գիտեին մռայլ նկարագրել:
Երկրորդ միտքը: Գուցե, եթե լավ մտածենք, ավանդաբար աշխարհի վերջի սպասումները mala tempora currunt (վատ ժամանակներ են եկել) արդարացվում են այն փաստով, որ աշխարհում ամեն ինչ շրջվել է գլխիվայր: Մտածեք` մի ժամանակ հարուստներն ապրում էին Հռոմի կենտրոնում շքեղ դղյակներում, իսկ աղքատներն ապրում էին մռայլ ծայրամասերում: Այսօր Կոլիզեի դիմացի շենքերը խարխլվում են, զուգարանները պատշգամբներում են, այդ տները վաճառվում են համարյա ձրի, նվիրվում են մարդկանց, ովքեր չեն էլ հասկանում` ինչ ստացան: Իսկ կաշառառված քաղաքական գործիչները, պատկերացրեք, ապրում են մի ժամանակ աղքատներինը համարված Կուարտիչոլո թաղամասում:
Երեկ աղքատները տեղաշարժվում էին գնացքով և միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ օդանավով ուղևորություններ: Այսօր ինքնաթիռի տոմսերը էժան են, իսկ գնացքի տոմսերը թանկանում են ավելի ու ավելի: Գնացքները դառնում են առավել շքեղ` բարերով, միայն իշխող դասերի ներկայացուցիչների համար հարմարեցված:
Մի ժամանակ գնում էին Ռիչոնե, վատագույն դեպքում` Ռիմինի, որպեսզի գարշապարները ծովի մեջ թրջեն, իսկ Հնդկական ծովի կղզիներում ապրում էր աղքատագույն բնակչություն և այնտեղ հանցագործներին էին աքսորում: Այսօր Մալդիվյան կղզիներ են մեկնում միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ Ռիմինի գնում են ռուս մուժիկները, որ նոր են ազատվել ստրկատիրական կախվածությունից:
Ասում եք` ու՞ր ենք գնում:

L՚Espresso

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ